Ինչպե՞ս մեկը դարձնել երկու

 

Ծրագրի նպատակ

«Մեկը երկու դարձնենք» ծրագրի նպատակն է ավելացնել Զինապահի կատարվող նվիրաբերությունների ծավալը, ինչպես նաև բարձրացնել Հիմնադրամի և մասնավոր ընկերությունների միջև առկա կապը: Ծրագիրը նաև վառ օրինակ է սոցիալական պատասխանատվության, որի միջոցով ընկերությունները կարող են ցույց տալ իրենց վերաբերմունքը հասարակության, և այս պարագայում նաև մեր հզոր բանակի նկատմամբ:

Ծրագրի բովանդակությունը

Ծրագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվում է իր աշխատակիցների կողմից վճարվող պարտադիր վճարների չափով նվիրաբերություն կատարել Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամին:

Ծրագրին միացող ընկերությունները կարող են ընտրել նվիրաբերության տարբերակներից մեկը․

  • Կրկնապատկել աշխատակցի կողմից վճարվող պարտադիր վճարը․ օրինակ՝ եթե ընկերությունն ունի 10 աշխատակից, որոնցից յուրաքանչյուրն ամեն ամիս իր եկամուտից վճարում է 1,500 ՀՀ դրամ, ապա ընկերությունը յուրաքանչյուր ամիս հիմնադրամին կնվիրաբերի 15,000 ՀՀ դրամ, այսպիսով` մեկ վճարումը դարձնելով երկու:

Ընկերության ցանկությանմբ և նախաձեռնությամբ կարող է կրկնապատկվել, եռապատկվել և այլն։

  • Յուրաքանչյուր աշխատակցի համար վճարել 1,000 ՀՀ դրամ։ Հաշվի առնելով, որ 2021 թ․-ի հունվարից, համաձայն կառավարության կողմից կատարված օրենքի փոփոխության, պարտադիր վճարներն այլևս սանդղակային են՝ պայմանավորված աշխատակցի եկամուտի չափով՝ ընկերությունները կարող ենք 1,000-ական ՀՀ դրամ վճարել յուրաքանչյուր աշխատակցի համար։ Օրինակ՝ եթե ընկերությունն ունի 10 աշխատակից, որոնցից յուրաքանչյուրն ամեն ամիս իր եկամուտից վճարում են 1,500 ՀՀ դրամ, ապա ընկերությունը յուրաքանչյուր ամիս Հիմնադրամին կնվիրաբերի 10,000 ՀՀ դրամ (1,000 -ական ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցի համար):

Ի՞նչպես միանալ ծրագրին

Ծրագրին միանալու ցանկություն ունեցող կազմակերպությունների հետ Հիմնադրամը կկնքի պայմանագիր www.agreements.zinapah.am կամ ներբեռնիր այստեղ, որի նպատակն է սահմանել վճարումների կատարման եղանակը, վճարումների պարբերականության, ժամանակահատվածի հետ կապված հարցերը:
Կնքվող պայմանագրով կկարգավորվի նաև տեղեկատվության հրապարակման մասին կողմերի հարաբերությունները, մասնավորապես Զինապահի կողմից իր կայք էջում և սոցիալական ցանցի միջոցով ընկերությունների կողմից ծրագրին միանալու մասին տեղեկատվության հրապարակման հարցը:

Ծրագրին միանալու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են ներբեռնել վերևում կցված պայմանագրի տիպային օրինակը, լրացնել բաց թողնված տեղեկատվությունը, ստորագրել այն և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով ուղարկել [email protected] հասցեով` նպատակ դաշտում նշելով «մեկը երկու դարձնենք»:

Խնդրում ենք նաև նամակին կից ուղարկել ընկերության լոգոն, ինչպես նաև նշել ներկա պահին աշխատակիցների թիվը: