Կատարել նվիրաբերություն

Այս էջի միջոցով Դուք կարող եք նվիրաբերություն կատարել ԶԻՆԱՊԱՀԻՆ: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լումա կուղղվի զոհված եւ վիրավորված հերոսների եւ նրանց ընտանիքների ֆինանսական կայունությանը եւ սոցիալական բարօրությանը: Դրանում կարելի է համոզվել՝ այցելելով «Կատարված հատուցումներ» էջը, որտեղ տեղեկություններ կլինեն յուրաքանչյուր զինվորի մասին, ում կամ ում ընտանիքի անդամներին Հիմնադրամը հատուցում է տրամադրել:

Ընտրե՛ք նվիրաբերության չափը

Գումարի արտարժույթը`

Գաղտնի նվիրաբերության դեպքում, Ձեր անձնական տվյալները չեն հրապարակվի, Ձեր կողմից կատարված նվիրաբերության տողում նվիրատուի տվյալների փոխարեն կնշվի «Անանուն» արտահայտությունը:

Այս դաշտն ընտրելու դեպքում յուրաքանչյուր ամիս Ձեր վճարային քարտից կգանձվի նվիրաբերության չափով գումար:Ամեն ամիս Ձեր էլ.հասցեին կգա հաստատման նամակ, որում կլինի նաև ամսական վճարումները դադարեցնելու հղում։

Ամսական նվիրաբերությունների ապաակտիվացումը համարվում է հաջողված, եթե ապաակտիվացման հղումին սեղմելուց հետո նվիրատուն իր էլեկտրոնային փոստին ստանում է ապաակտիվացումը հաստատող էլ նամակ։ Մինչ այդ հաղորդագրության ստացումը ամենամսյա նվիրաբերությունները համարվում են ակտիվ, և Ձեր բանկային քարտից կարող են գանձվել Ձեր կողմից ակտիվացված պարբերական վճարները։ Եթե վճարումների ապաակտիվացման գործողություններն իրականացնելուց հետո Դուք չեք ստացել համապատասխան հաղորդագրություն, ապա խնդրում ենք կապվել Հիմնադրամի հետ [email protected] հասեով։ Նվիրաբերություն կատարելիս Ձեր կողմից մուտքագրված էլ փոստի հասցեն կարող է օգտագործվել Հիմնադրամի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն / հաշվետվություն փոխանցելու նպատակով։

Ձեր քարտային վճարման սպասարկումն իրականացվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ի միջոցով: