1100000 $
Համահայկական հիմնադրամ
Նվիրաբերված 1,100,000 դոլարից 932,892 դոլարը նվիրաբերություն է One Armenia հիմնադրամի կողմից, 100,000-ը՝ տրամադրվել է Համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի կողմից և 67,108 դոլարը գոյացել է անհատ նվիրատուների կողմից կատարված փոխանցումներից, որոնց փոխանցման նպատակը դաշտում նշվել է՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնդրամին:

29

Դեկ,

2020

800000 $
Մանուկյան Սիմոն Հիմնադրամ
«2020 թվաականին մենք ապրեցինք մեր պատմության ամենադժվար ժամանակներից մեկը: Մեր ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել և հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր պաշտպանեցին մեզ: Մենք խորապես ցավակցում ենք կյանքը հայրենիքի համար զոհաբերած հերոսների ընտանիքներին. իմացեք, որ աղոթում ենք ձեզ համար, աջակցում ու հարգում ենք ձեզ: Ցանկանում ենք, որ վիրավորները շուտափույթ ապաքինվեն, իսկ անհայտ կորածները տուն վերադառնան: Մեր սրտերը մեր ազգի հետ են և նրանց, ովքեր ապահովում են հայրենիքի անվտանգությունը և արժանապատվությունը»:

14

Դեկ,

2020

20000000
Կրասնոյարսկի հայ համայնք
Նվիրաբերություն Կրասնոյարսկի հայ համայնքի կողմից: Գումարը կտրամադրվի Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին 1-ին, 2-րդ խմբի: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար:

12

Մայ,

2022

164106 $
Armnian Wounded Heroes Fund, inc.
Միասին՝ հերոսի կողքին

18

Նոյ,

2020

10000000
Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգամշակութային ինքնավարություն
Եվս մեկ խոշոր նվիրաբերություն!

12

Մայ,

2022

100000 $
Friends Of The Armenian Soldier + F
Միասին՝ հերոսի կողքին
90700 $
Իրաքի հայկական համայնք
Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքը ներ դնելով իր ողջ ներուժն ու կարողությունները հաջողել է հավաքել 90,700 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նվիրաբերության հավաքագրմանը մասնակցել է Իրաքի հայկական համայնքի յուրաքանչյուր ընտանիք, ովքեր մեկ անհատի պես համախմբվել և իրականություն են դարձրել իրենց՝ հայոց բանակին օգնելու ցանկությունը։
75000 $
Ընկերներ Լոս Անջելեսից
Հայոց բանակը և հայ զինվորը Հայոց աշխարհի և համայն հայության գոյության հենասյունն են: Մեր պարտքը նրանց երբեք չի մարվի: Հավերժ երախտապարտ ենք: Փառք Հայոց հաղթական բանակին:
26000 $
Ռայմոնդ Եզեգելյանը
Ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը Հիմնադրամին նվիրաբերել է 26 000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ դա առ այսօր ստացված խոշորագույն նվիրաբերությունն է: Ռայմոնդ Եզեգելյանը նշել է , որ նվիրաբերությունը կատարում է քաջարի զինվորների համար, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է ապրել:

12

Մայ,

2022

14430 $
Չինաստանի հայ համայնք
Միասին՝ հերոսի կողքին
Էջ
/11