12

Մայ,

2022

2938 դր.
Saint Kevork Armenian Church
Միասին՝ հերոսի կողքին
500000 դր.
Տիգրան Ասրիյան
Ես հավատում եմ <<Զինծառայողների ապահովագրության>> հիմնադրամի առաքելությանը և որպես արտասահմանում բնակվող հայ ցանկանում եմ նպաստել այդ առաքելության իրականացմանը: Հիմնադրամը հանդես է գալիս որպես ապահովության համակարգ մեր հասարակության ամենախոցելի անդամների՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Հիմնադրամին նվիրատվություն կատարելը շատ դյուրին էր, քանի որ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր հայ օժանդակի տվայլ ծրագրի իրականացմանը:
500000 դր.
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ
«Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն` «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը միշտ աջակցել է հանրապետության բնակչությանը հուզող կարևոր հիմնախնդիրների լուծմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը բավական մեծ կարևորություն ունի ամբողջ հայության համար, Ընկերությունը որոշում է կայացրել աջակցել այդ հիմնադրամի գործունեությանը»
500000 դր.
«Թել-Սել» ՓԲԸ
«Թել- Սել» ընկերությունը միանում է Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների ընտանիքների բարօրությանը նպաստելու՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի առաքելությանը: Կարծում ենք՝ Հիմնադրամը ձևավորել է մեր զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ:
658000 դր.
ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ աշխատակազմ
Հայոց բանակը մեր պետության գլխավոր հիմնասյուներից է՝ ԱԶԳԻ ՍՈՒՐՆ ու ՎԱՀԱՆԸ: Միա´յն ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՆՎԻՐՈՒՄԻ միջոցով կարող է կերտվել ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ և ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Այս ՈԳՈՒ կրողն ու ցուցադիրը ԱԶԳԻ զավակն է՝ ԲԱՆԱԿՆ իր ԶԻՆՎՈՐՈՎ: Այս քաջազուններն են իրենց առյուծասիրտ ոգով, հաղթական բազկով ու հայրենիքին ծառայելու պատվով պահում մեր ԵՐԿԻՐԸ: Համոզված ենք, որ յուրաքանչյուրիս պարտքն է ներդրում ունենալ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ կերտման հարցերում: Մեզ համար պատիվ է լինել ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ կողքին, քանզի… ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ մեր այն երակն է, Որով ԱԶԳՆ ապրում է՝ շարժվում դեպի լույս: Ամեն ՀԱՅ զինվոր ճրագե մի սյուն է, զորության ու ամրության ջահ: Ու ամեն առավոտ խաղաղության հավքն է ճախրում Շնորհիվ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ: Կեցցե՛ ԱԶԳԻ ԶԻՆՎՈՐԸ, ՀԱՅԻ ՈԳԻՆ...

30

Դեկ,

2020

1000000 դր.
Դիավանտ ՍՊԸ
Խոշոր նվիրաբերություն

28

Դեկ,

2020

1000000 դր.
Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ
Խոշոր նվիրաբերություն

28

Դեկ,

2020

1000000 դր.
ՖԻՆԱՐՄ ՀԿ
Ի երախտագիտություն մեր պաշտպանների՝ մենք որոշել ենք մեր գործընկերներին նվերներ անելու և կորպորատիվ միջոցառում կազմակերպելու փոխարեն նվիրատվություն կատարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես մեր հարգանքի և խոնարհումի առհավատչյա: Նույնը քաջալերում ենք անել նաև այլ կազմակերպություններին:

28

Հոկ,

2020

1000000 դր.
«Ջի Ընդ Էյ» ՈւՎԿ ՍՊԸ
Թեպետ մենք աղավնիներ ենք բաց թողնում երկինք խաղաղություն տարածելու համար, բայց մեր խաղաղությունը բերում են մեր արծիվները: Հպարտ ենք ձեզնով մեր քաջ արծիվներ, պահեք ճակատը անառիկ, իսկ մենք կպահենք ձեր թիկունքը: #Հաղթելուենք, #Զոհվելչկա_տղերք
1000000 դր.
Վահան Մարտիրոսյան
Ողջունում եմ <<Զինծառայողների ապահովագրության>> հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Մեծագույն սիրով միանում եմ մեր երկրի պաշպանության ժամանակ զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքների բարօրությանն ուղղված այս համազգային նախաձեռնությանը: Հիմնադրամի գաղափարը կարևոր նշանակություն է ստանում հատկապես տարածաշրջանային մարտահրավերների համատեսքստում: Քանի դեռ մենք ապահովագրված չենք մեր երկրի սահմաններում գրեթե ամեն օր հնչող կրակոցներից, զինված ուժերի մարտունակությունն ապահովելուն զուգահեռ, այո՛, պարտավո՛ր ենք հոգ տանել նաև հայրենի հողը պաշտպանող զինվորականի կյանքի ապահովագրության մասին: Կարևորելով այդ հանգամանքը՝ առավել քան վստահ եմ, որ հիմնադրամին աջակցությունը պետք է դառնա յուրաքանչյուր հայի ոչ միայն պարտականությունը, այլև խղճի գործը:
Էջ
/11