03

Մայ,

2022

Համագործակցություններ և ստորագրված հուշագրեր

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը տարբեր հիմնադրամների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությունների և ստորագրված հուշագրերի միջոցով փորձում է առավել ընդլայնված հնարավորություններով սատարել մեր հերոսներին և նրանց ընտանիքներին։

03

Մայ,

2022

Դրոշմանիշային վճարների վերաբերյալ պարզաբանում

Հավաստիացնում ենք, որ կայքում տվյալի բացակայությունը չի նշանակում, որ Ձեր վճարած գումարը Հիմանդրամին չի փոխանցվել։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ www.zinapah.am կայքի դրոշմանիշային վճարների էջը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ, և Ձեր ապառքի կամ գերավճարի մասին տեղեկատվությունը կարող է տրամադրել միայն ՊԵԿ-ը։

29

Ապր,

2022

Կարինե Սարգսյանը նշանակվել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրեն

Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԻՆԱՊԱՀԸ կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը

25

Ապր,

2022

ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկում է «Ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի» նվիրաբերության արշավը

Ապրիլի 24-ին ընդառաջ մեր հիմնադրամի «Ի հիշատակ» նվիրաբերությունները դառնում են Մեծ եղեռնի ընթացքում նահատակված զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, կորսված հայրենիքի՝ գյուղի, քաղաքի, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ բոլոր զոհերի։

25

Ապր,

2022

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կատարած աշխատանքները

«Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ»-ը (ԶԻՆԱՊԱՀ) ապրիլի 22-ի դրությամբ ունի 4,760 շահառու, որից զոհված են 3998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը: Այս տարվա առաջին եռմասյակում նշանակել ենք 70 նոր հատուցում։

25

Ապր,

2022

Համագործակցություն «Հերոսների վերականգնողական քաղաքի հետ»

Մենք շարունակում ենք ընդլայնել համագործակցությունների և ընկերների մեր շրջանակը։ Այդ նպատակով այցելել էինք «Հերոսների վերականգնողական քաղաք», որտեղ պատերազմի մասնակից տղաներն ու նրանց ընտանիքի անդամները հոգեբանական բուժում և աջակցություն են ստանում։

15

Մրտ,

2022

Նվիրիր քո ծաղիկը՝ կատարելով նվիրաբերություն ի պատիվ մեր հերոսների մայրերի ու կանանց։

«Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի» նախաձեռնած ֆոտոշարքում ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի, 44-օրյա պատերազմում հերոսացած Ալեն Մարգարյանի և Մանվել Գալստյանի մայրերն են՝ Գայանե Անտոնյանը, Նազելի Տերտերյանը և Անահիտ Չիբուխչյանը և 44-օրյա պատերազմում զոհված կամավոր Արտակ Դեղոյանի կինը՝ Նեկտար Մելիքյանը։

 

14

Փտրվ,

2022

The Artfor’s — արվեստ հանուն ավելիի. նկարիչները փրկում են կյանքեր

 Փետրվարի 19-ին կմեկնարկի բարեգործական աճուրդ, որի նպատակն է աջակցել հայրենիքի սահմանները կյանքի և առողջության գնով ամուր պահող զինվորներին և նրանց ընտանիքներին. ավելի քան 4,000 զոհված հերոսների ընտանիքների և ավելի քան 700 հաշմանդամություն ստացած զինծառայողների։ #ArtForArmenia բարեգործական աճուրդը տեղի կունենա երկրորդ անգամ The Artfor’s theartfors.com առցանց հարթակի միջոցով և կտևի մեկ շաբաթ։ #ArtForArmenia առաջին աճուրդը կայացել է 2020 թվականի նոյեմբերին․ արդյունքում ավելի քան 3 միլիոն ռուբլի է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին։ 

13

Հնվ,

2022

2021 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը այս տարվանից սկսած այլևս ենթակա չէ վերադարձման։

13

Հնվ,

2022

2022թ․ հունվարի 1-ից «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հոգում է իր ծախսերը սեփական միջոցների հաշվին

ԶԱՀ-ը ստեղծվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և վերջինիս անմիջական հովանու ներքո։ ՀՀ ԿԲ-ն իր վրա էր վերցրել ԶԱՀ-ը ստեղծելու և կայացնելու առաքելությունը 5 տարի ժամկետով, որից հետո նախատեսված էր, որ ԶԱՀ-ը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող անկախ կառույց։

Էջ
/22