25

Հոկ,

2022

Կայացավ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (ԶԻՆԱՊԱՀ) առաջին տարեվերջյան համերգ-դրամահավաքը

Հոկտեմբերի 20-ին կայացած Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի և Մեգերյան կարպետի հետ համատեղ հրավիրված տարեվերջյան համերգ-դրամահավաքը։ Այս յուրահատուկ երեկոն նպատակ ուներ դրամահավաքի և աճուրդի միջոցով նոր նվիրաբերություններ հավաքագրել հանուն մեր զինծառայողների և նրանց ընտանիքների բարեկեցիկ կյանքի։ Երեկոն նաև հիանալի հարթակ էր շնորհակալություն հայտնելու մեր գործընկերներին և նվիրաբերողներին։ 

06

Հոկ,

2022

ԶԻՆԱՊԱՀԻ նախաձեռնությամբ շահառուներին աջակցելու մեկ միասնական հարթակ կստեղծվի

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը (ԶԻՆԱՊԱՀ), համագործակցելով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված բազմաթիվ հիմնադրամների, ՀԿ-ների և կազմակերպությունների հետ, պետություն – հանրային/մասնավոր հատվածի փոխգործակցության ամրապնդման նպատակով նախաձեռնեց մեկ միասնական հարթակի ստեղծում։  

28

Սեպ,

2022

Շահառուներին. բանկից ուղարկված կարճ հաղորդագրության պարզաբանում

«Հարգելի հաճախորդ, համաձայն 1000+ հիմնադրամի և բանկի միչև կնքված պայմանագրի 01․10․2022-ից Ձեր հատուցման հաշվի մնացորդի նկատմամբ կկիրառվի տարեկան 5%»։ 

13

Սեպ,

2022

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ՝ կրեատիվ նյութերի ստեղծման վերաբերյալ

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հայտարարած մրցույթի մանրամասներ

08

Սեպ,

2022

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ՝ հաղորդակցման ռազմավարության վերաբերյալ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ հայտարարած մրցույթի մանրամասներ

06

Սեպ,

2022

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն (01.01.2021 - 31.12.2021)

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կատարելով կայուն և երկարաժամկետ հատուցումներ հայրենիքը պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող ճանաչված և հաշմանդամ դարձած զինծառայողներին և նրանց ընտանիքներին: 

12

Հուլ,

2022

Պարզաբանում զինհաշմանդամության խմբի տրամադրման և վերանայման վերաբերյալ

Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի (ԶԻՆԱՊԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ  հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։

09

Հուն,

2022

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի արցախցի շահառուների շուրջ 120 երեխաներ այցելեցին Երևան պարկ

Երեխաները ողջ օրն անցկացրին Երևան պարկում մեծ ոգևորությամբ, խինդով և հրճվանքով վայելեցին բոլոր ատրակցիոնները։ Օրը ստացվեց։ Նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանն արդեն երկրորդ տարին է՝ երեխաներին հավաքում է մեկ վայրում և հնարավորություն տալիս վայելելու այս յուրօրինակ և գունավոր միջավայրը։ Այս տարի այդ հնարավորությունն ընձեռվեց Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնդրամի հետ միասին։

09

Հուն,

2022

Մենք մասնակցեցինք Երևանի գինու օրերին

Շնորհակալություն ենք հայտնում Էվենտտուրային և փառատոնի բոլոր կազմակերպիչներին՝ մեզ անվճար տաղավար տրամադրելու և այս հնարավորության համար։ Բարձր ենք գնահատում զինվորի կողքին լինելու ու աջակցելու ձեր պատրաստակամությունը և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կվերածվի գեղեցիկ ավանդույթի։

30

Մայ,

2022

Մենք մասնակցում ենք Երևանի գինու օրերին

Մենք այս տարի մեր 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու ենք «Երևանի գինու օրեր» փառատոնին հունիսի 3-5-ը։

Էջ
/22