09

Հուն,

2022

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի արցախցի շահառուների շուրջ 120 երեխաներ այցելեցին Երևան պարկ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի արցախցի շահառուների շուրջ 120 երեխաներ այցելեցին Երևան պարկ։

Երեխաները ողջ օրն անցկացրին Երևան պարկում մեծ ոգևորությամբ, խինդով և հրճվանքով վայելեցին բոլոր ատրակցիոնները։ Օրը ստացվեց։ Նախաձեռնության հեղինակ Վաչե Վարդանյանն արդեն երկրորդ տարին է՝ երեխաներին հավաքում է մեկ վայրում և հնարավորություն տալիս վայելելու այս յուրօրինակ և գունավոր միջավայրը։ Այս տարի այդ հնարավորությունն ընձեռվեց Զինծառայողների ապահովագրության հիմնդրամի հետ միասին։

Մեր հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևան պարկի տնօրինությանը և աշխատակիցներին ջերմ ընդունելության համար։

Միասին՝ զինվորիս կողքին...

Լուսանկարները՝ Խանդութ Պարույրյան