25

Ապր,

2022

ԶԱՀ-ը մեկնարկում է «Ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի» նվիրաբերության արշավը

Ապրիլի 24-ը հայ ազգի համար մեկ դարից ավելի է` Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու օրն է: Ժամանակն է նաև ցավն օգտագործել որպես խթան` հզորացնելու համար Հայաստանն ու Արցախը:

Ապրիլի 24-ին ընդառաջ մեր հիմնադրամի «Ի հիշատակ» նվիրաբերությունները դառնում են Մեծ եղեռնի ընթացքում նահատակված զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, կորսված հայրենիքի՝ գյուղի, քաղաքի, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ բոլոր զոհերի։

Նվիրաբերությունից հետո ԶԱՀ-ը տրամադրում է հատուկ վկայական՝ փաստելով նվիրաբերության մասին ու ներառելով նվիրաբերողի ուղերձը։

Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ 1000plus.am կայքի գլխավոր էջից ընտրելով Նվիրաբերություն բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը։