30

Դեկ,

2021

ԶԱՀ-ի համար կարևորագույն արժեքներ են թափանցիկությունը և հաշվետվողականությունը

2021 թվականը հետպատերազմյան փուլը հաղթարահելու առաջին ու բարդ տարին էր Հայաստանի և Արցախի համար։ Նույնքան բարդ և պատասխանատու տարի էր նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) համար․ 44-օրյա պատերազմից հետո ավելի քան տասնապատկվեց Հիմնադրամի շահառուների թիվը, հետևաբար նաև ԶԱՀ-ի պարտավորությունները։

ԶԱՀ-ի համար կարևորագույն արժեքներ են թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Այդ նպատակով, ինչպես նաև ցանկանալով հայրենիքի պաշտպանության ժամանակ իրենց ամենաթանկը՝ կյանքն ու առողջությունը նվիրած զինծառայողներին ճանաչելի դարձնել հանրությանը՝  ԶԱՀ—ն իր կայքում (www.1000plus.am) հրապարակում է 2008 թվականից մինչև օրս մարտական գործողությունների ընթացքում զոհված, անհայտ բացակայող ճանաչված, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների անուն ազգանունները, ծննդյան և մահվան կամ խեղում ստանալու ամիս ամսաթվերը, սպայական կոչումը, ինչպես նաև Հիմնադրամի կողմից  կատարված միանվագ և ամսական հատուցումների թվերը։

ԶԱՀ-ի համար կարևորագույն արժեքներ են թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ Սա կարևոր հուշամատյան է՝ ճանաչելու մեր հերոսներին անուն առ անուն, երբեք չմոռանալու նրանց կատարած սխրանքը։ Կարևոր ենք համարում նաև սերունդներին փոխանցել այդ հերոսների մասին պատմող տեսանյութեր և պատմություններ, որոնք մշակում և պարբերաբար հրապարակում ենք մեր սոցիալական հարթակներում։

 

Միասին՝ հերոսի կողքին։