31

Մայ,

2021

Հայտարարություն գործատուներին

Հարգելի ՀՀ և Արցախի գործատուներ, ձեր ուշադրությունն ենք հրավիրում, որ դրոշմանիշային վճարները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին պետք է փոխանցվեն գանձապետական հաշվին։

Լինում են դեպքեր, երբ պարտադիր դրոշմանիշային վճարները սխալմամբ փոխանցվում են Հիմնադրամի նվիրաբերությունների հաշվին։ Սա խնդիրներ է առաջ բերում (դիմում գրել, գումարի վերադարձ, կրկին փոխանցում և այլն)․ հիշեցնում ենք՝ Հիմնադրամի նվիրաբերության ու դրոշմանիշային վճարի հաշիվները տարբեր են։

Այսպիսով՝ պարտադիր դրոշմանիշային վճարները պետք է փոխանցվեն Ֆինանսների նախարարության կողմից Կենտրոնական Գանձապետարանում բացված 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարին: Որպես ստացող պետք է նշել Պետական Եկամուտների Կոմիտեն, իսկ նպատակ դաշտում պետք է նշել ՝ «Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամ»:

Անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար վճարում են 12 000 դրամ (օրենքին ծանոթանալ այս հղումով): Այն անհատ ձեռնարկատերերը, որոնք հաշվետու տարվա ընթացքում եկամուտներ չեն ստացել՝ չեն վճարում դրոշմանիշային վճար:

Նոտարների և Ա/Ձ-ի համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում օրացուցային տարին և ոչ ամիսը: