21

Մայ,

2021

4,000,000 դրամ նվիրատվություն` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Սույն համաձայնագրով՝ ՀՖՀՀ-ն Հիմնադրամին որպես նվիրատվություն փոխանցել է 4․000․000 դրամ, որը ֆինանսավորվել է ԱԿԲԱ բանկի և Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։

Այս նվիրատվությունն ի սկզբանե նախատեսված էր ՀՖՀՀ-ի 2020թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը կազմակերպելու համար, բայց ուսանողների նախաձեռնությամբ և առաջարկով որոշվել է չեղարկել այն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ֆինանսապես աջակցելու նպատակով։

2020 թվականի պատերազմի մեկնարկից 2 շաբաթ անց ՀՖՀՀ-ն մշակել էր զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիր՝ դեպի ակադեմիական հաջողություն նրանց ուղեկցելու համար։

 ՀՖՀՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարն ընդգծում է․ «Մենք շատ ենք կարևորում օգնությունը զինվորներին, որոնք վտանգի տակ են դրել իրենց կյանքը կամ առողջությունը՝ ի պաշտպանություն Հայաստանի։ Կարևոր է նաև աջակցությունը նրանց ընտանիքներին։ Ուրախ ենք և հպարտ, որ հնարավորություն ունենք աջակցելու նրանց, հատկապես մեր ուսանողների առաջարկով, ովքեր իրենց այս նախաձեռնությամբ արտահայտում են ՀՖՀՀ-ի գլխավոր արժեքներից մեկը՝ բարեվարքությունը»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշում է․ «Մենք շատ բարձր ենք գնահատում ՀՖՀՀ-ի նախաձեռնությունը, որն ալտրուիզմի վառ ապացույց է։ Հուսով ենք՝ այն լավ օրինակ կծառայի մյուս հաստատություններին»։

 ՀՖՀՀ Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որը շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական:  Այն ներկայումս ունի ավելի քան 1300 ուսանող, 12 դոկտորանտ և ավելի քան 2500 շրջանավարտ։