27

Հնվ,

2021

Փոփոխություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքում

Հաշվի առնելով 2020թ.-ի Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների արդյունքում առաջացած ծանր հետևանքների վերացման անհրաժեշտությունը՝ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, մասնավորապես`
• Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին,
• Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո, նախկին երկու տարվա փոխարեն:

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
Օրենսդրական նախագիծն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ։
Ավելին՝ հղումով