09

Սեպ,

2019

Հատուցումներ 2 զոհված զինծառայողի ընտանիքներին 2019-թ.-ին տեղի ունեցած դեպքի մասով, 1 հաշմանդամություն ունեցող զինծառայողի 2015թ.-ին տեղի ունեցած դեպքի մասով և 9 զոհված զինծառայողի ընտանիքներին՝ 2008-2014թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

  • 2019թ-ին տեղի ունեցած 2 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:
  • 2015-2016 թթ տեղի ունեցած 1 դեպքի մասով՝ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
  • 2008-2014 թթ տեղի ունեցած 9 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանի և շարքային Սիփան Սերժիկի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

2008-2014թթ.-ի և 2015-2016թթ.-ի մասով հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: