26

Հուլ,

2019

Հատուցումներ 3 հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի և 7 զոհված զինծառայողի ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի հուլիսի 23-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝

· 2015-2016թթ. տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ չորս զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
· 2008-2014 թթ տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ երեք զոհված զինծառայողների ընտանիքների, մեկ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ներկայացնում ենք կատարված հատուցումների անվանական ցանկը՝

Զինծառայող

Ծննդյան ամսաթիվ

Դեպքի ամսաթիվ

կարգավիճակ

կոչում/աստիճան

Ամսական

Պետության կողմից

Հարութ

Գրիգորյան

Աշոտի

9/20/1990

10/26/2010

զոհված

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

170000

30000

Էրիկ

Գասպարյան

Վիլենի

6/8/1995

5/28/2014

զոհված

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

170000

30000

Վազգեն

Հունանյան

Խաչատուրի

3/3/1989

1/24/2009

զոհված

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

139000

61000

Սարգիս

Կարապետյան

Արմենի

3/28/1985

3/22/2013

1-ին կարգ

պայմանագրային ենթասպա/շարքային/կամավոր

152832

97168

Գառնիկ

Գրիգորյան

Սամվելի

5/30/1991

8/28/2010

2-րդ կարգ

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

26000

74000

Լեոնիդ

Գևորգյան

Անդրանիկի

6/21/1944

4/4/2016

2-րդ կարգ

պայմանագրային ենթասպա/շարքային/կամավոր

65856

84144

Դավիթ

Սաֆարյան

Աշոտի

10/29/1997

8/5/2016

զոհված

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

139000

61000

Վարդան

Մաթևոսյան

Լևիկի

8/8/1995

4/8/2016

զոհված

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

139000

61000

Կարեն

Գրիգորյան

Արմենի

8/1/1995

12/11/2015

զոհված

պարտադիր շարքային/կրտսեր ենթասպա

170000

30000

Գեղամ

Եղիազարյան

Ալբերտի

8/4/1990

9/5/2016

զոհված

պայմանագրային ենթասպա/շարքային/կամավոր

140140

109860