01

Ապր,

2019

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և չորս զոհված զինծառայողների ընտանիքների

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի  մարտի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ. տեղի ունեցած 5 դեպքի մասով՝ չորս զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

Շարքային Արսեն Աբրեստի Կարապետյանի, Նարեկ Վլադիկի Ասատրյանի և Սարգիս Արմենակի Սահակյանի ընտանիքներին միանվագ փոխանցվել է 1 190 000-ական ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կփոխանցվի ամսական 170 000 ՀՀ դրամ, իսկ Հայկ Կառլենի Թևոյանին միանվագ փոխանցվել է 700 000 ՀՀ դրամ և օրենքով սահմանված կարգով մինչև ավագ երեխայի չափահաս դառնալը կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող սերժանտ Հայկ Բենիամինի Սեխլիյանին միանվագ հատուցվել է 1 750 000 ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:


Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: