22

Փտրվ,

2019

Հատուցում 2 զոհված զինծառայողի ընտանիքներին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 21.01.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին:

Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: