08

Հոկ,

2018

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 05.10.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամանդամություն ունեցող զինծառայողի:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական  200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող լեյտենանտ Երվանդ Նորիկի Խաչատրյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: