13

Ապր,

2018

Համագործակցություն «Կաֆֆա» ընկերության հետ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը սկսել է իր համագործակցությունը հայրենական արտադրող «Կաֆֆա» ընկերության հետ:

Այսուհետ, գնելով Կաֆֆա սուրճի 1 տուփ Դուք կնվիրաբերեք 50 դրամ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին:

Մասնավոր ընկերությունների մասնակցությունը հայրենիքի պաշտպանների ապահովագրման գործում լավագույն վկայությունն է Հիմնադրամի գործունեության նկատմամբ աճող վստահության մասին:

Վստահ ենք, որ այս և նմանատիպ համագործակցություններն է՛լ ավելի կամրապնդեն հասարակության և Հիմնադրամի միջև կապը: Եվ հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները: