20

Նոյ,

2017

Համագործակցություն հայրենական արտադրողի հետ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը սկսել է իր համագործակցությունը հայրենական բարձր որակի շոկոլադ արտադրող Գուրմէ Դուրմէ ընկերության հետ: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2007թ-ից սկսած և տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասցրել է ձեռք բերել հասարակության լայն զանգվածի վստահությունն ու համակրանքը:

Այսուհետ, գնելով ընկերության «Զինվոր», «Մայրիկ», «Հայրիկ», «Եղբայր» և «Քույրիկ» մակագրությամբ շոկոլադե սալիկները, դրանց արժեքի մի մասը Դուք կնվիրաբերեք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը բարձր է գնահատում յուրաքանչյուր համագործակցություն և ներդրում, որոնք օգնում են կյանքի կոչել հիմանդրամի առջև դրված նպատակները: