23

Հոկ,

2017

Այցելություններ հիմնադրամի շահառուներին

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, Հիմնադրամի աշխատակազմից, խորհրդի անդամներից ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը սույն թվականի հոկտեմբերի 6-ից սկսել է Հիմնադրամի շահառուներին այցելությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ողջ տարածքում:

Արդեն իսկ մենք եղել ենք Սեւանում, Վանատուրում, Ճամբարակում, Լուսագյուղում, Գուգարքում և Շնողում բնակվող մեր շահառուների մոտ: Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մենք կայցելենք նաև Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև Երևանում ու Նավուր, Սարատակ, Շիրակ, Լեռնուտ, Գեղհովիտ գյուղերում բնակվող մեր մյուս շահառուներին:

Շահառուներին այցելություններ կատարելու նպատակն է զորակցել նրանց, փորձել կիսել նրանց ցավն ու վիշտը, ինչպես նաև տեղեկանալ Հիմնադրամի և նրա գործընկեր բանկերի կողմից մատուցված ծառայությունների որակի վերաբերյալ մեր շահառուների նկատառումներին: