26

Սեպ,

2017

Վճարել եք ավելի՞ն քան Ձեր պարտավորությունն էր

Ս.թ. Օգոստոսի 31-ին  ՀՀ Կառավարությունը սահմանեց դրոշմանիշային վճարումների պարտավորություններից ավելի վճարված գումարները վերադարձնելու կարգը : Որոշումը վերաբերում է բոլորին, ովքեր փոխանցել են ավելի շատ գումար, քան դրոշմանիշային վճարների մասով իրենց պարտավորությունն էր (Օրինակ՝ կազմակերպությունն ունի 10 աշխատակից: Համապատասխանաբար՝ պետք է փոխանցեր 10.000 դրամ, սխալմամբ փոխանցել է 100.000 դրամ): Կառավարության որոշման համաձայն ավել վճարված դրոշմանիշային վճարի վերադարձման համար սպասարկող հարկային մարմին պետք է ներկայացնել համապատասխան դիմում:  

Հարկային մարմինը, դիմումը ստանալուց հետո, 3 օրվա ընթացքում համադրում է դիմումում նշված գումարը առկա տվյալների հետ և տալիս է եզրակացություն :  Եթե առկա է վերադարձման ենթակա մնացորդ, ապա եզրակացությունը կազմելուց հետո 8 աշխատանքային օրվա ընթացքում մնացորդը փոխանցվում է դիմումում նշված հաշվեհամարին:

ՀՀ Կառավարության համապատասխան որոշմանը կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ այստեղ: