20

Սեպ,

2017

Կատարեք նվիրաբերություններ նաև EasyPay տերմինալների միջոցով

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի և «Իզի Փեյ» (EasyPay) վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության արդյունքում հնարավորություն է ստեղծվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին նվիրաբերություններ կատարել Հայաստանի ողջ տարածքից՝ ավելի քան 800 վճարային տերմինալների մջոցով:

Տեղեկացնում ենք նաև, որ EasyPay վճարային տերմինալների միջոցով կատարվող նվիրաբերությունները իրականացվում են առանց միջնորդավճարի, որի համար «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը իր շնորհակալությունն է հայտնում «Իզի Փեյ» ընկերության ողջ  աշխատակազմին` նման աջակցության համար: