14

Օգս,

2017

Եվս երկու հատուցում

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 14.08.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Վազգեն Ժիրայրի Պողոսյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Արմեն Ռազմիկի Ալիխանյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 200 000 և 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: