250 $
Գրիգորյան Զորիկ
Բանակ ունենք աշխարհը չունի...Զինվոր ունենք երկյուղ չունի... Նախարար ունենք քուն դադար չունի... Վարչապետ ունենք գովեստի արժանի... Փառք հայ բանակի զինվորին նախարարին ու Վարչապետին…
10000000 դր.
«ԴԱՐ» տարածաշրջանային և մրցունակության հիմնադրամ
Սիրե՛լի եղբայրներ, քույրեր, հայրեր և որդիներ` Հայոց աշխարհի պաշտպաններ: Բոլոր ժամանակներում և ծանր փորձության պահին մենք ուժեղ ենք մեր հավատքով, համախմբվածությամբ, հայրենիքին անձնուրաց ծառայությաբ և պայծառ ապագայի ամենօրյա կերտմաբ: Ուս ուսի, ձեռք ձեռքի տված, խաղաղ ժամանակ մենք պարում ենք մեր պարերը և միասնաբար շարվում առաջնագծում, երբ գալիս է մեր սուրբ հողը պաշտպանելու ժամը: Այսօր ամբողջ հայ ժողովուրդը աղոթում է ձեր հաղթական վերադարձի համար: Մեզանից յուրաքանչյուրը՝ իր ուժերի, կարողությունների և տաղանդի առավելագույն չափով իր ներդրումն է անում ` մոտեցնելով այն օրը, երբ դուք հաղթական քայլերթով կանցնեք երկրի գլխավոր հրապարակով: Ձեր քաջությունը սահմաններ չունի: Թող ուժն ու հավատքը, զինվորական պատիվն ու հաջողությունը, արդար համառությունն ու սրտի արիությունը երբեք ձեզ չլքեն: Մենք երբե՜ք գլուխ չենք խոնարհի: Հաղթելու՜ ենք:
200 $
Պապանյանների Ընտանիք
Ապրիլյան պատերազմի չորս երկար օրերի ընթացքում յուրաքանչյուր սփյուռքահայ զգացել է հրետանու ցնցումները: Այդ ցնցումների արձագանքը մեզ բոլորիս ստիպեց հասկանալ, որ մենք ունենք հավաքական պատասխանատվություն Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար: Դրանք ինչ-որ ռազմական մեքենաներ չէին, որոնց վառելիքը վերջացավ պատերազմի դաշտում՝ հեռվում. դրանք ՄԵՐ մեքենաներն էին, որ մնացել էին կրակի տակ: Նրանք պարզապես հեռավոր գյուղացիներ չէին, ովքեր ստիպված էին ժամանակավորապես փախչել տանից, ՄԵՆՔ ՝ էինք այդ գիշեր անօթեւան: Պարզապես ինչ-որ մեկի զավակը, հայրը կամ եղբայրը չէր, որ վիրավորվեց մարտում, ՄԵՐ զավակը, հայրը կամ եղբայրն էր նա: Պարզապես ինչ-որ մեկի զավակը, հայրը կամ եղբայրը չէր, որ տվեց իր կյանքը առաջին գծում, այդ ՄԵՆՔ կորցրեցինք զավակ, հայր կամ եղբայր.... Ֆինանսական աջակցությունը, որ տրամադրում է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը, ինչ-որ մեկի ընտանիքի համար չէ, այն ՄԵՐ ընտանիքի համար է: Խնդրում ենք, միացե՛ք մեզ՝ աջակցելու ՄԵՐ հիմնադրամին:
100 $
Ոսկան Էլբակյանը և իր կինը
«Մեր հազարամյա գոյամարտի այսօրեական արծիվնե՛ր, ձեր երիտասարդ հոգու երազն ու ճախրանքը հայրենիքի փրկության կոչով դրեցիք սուրբ զոհասեղանին, դրեցիք անվարան, առանց րոպե անգամ երկմտելու: Հերոսականության, սխրանքների ձեր դասերով աշխարհին ներկայացնում եք հայ մարտիկի անխորտակելի կամքը, անօրինակ հայրենասիրությունը, տունն ու հայրենիքը խաղաղ ու անբասիր պահելու ձգտումը: Օրհասը կրկին զորացրեց մեր նախնյաց սրբազան կոչը` «Առա՜ջ դեպի սուրբ հայրենիքի փրկություն»: Առյուծասի՛րտ, արծվահոգի՛, ազնվագու՛յն հայոց զինվորներ, Տիրոջ կամքով, բոլորիս սիրով ու հավատով ոգեշնչված` ոչնչացրե՛ք անարգ թշնամուն և լիաբուռն խաղաղություն պարգևե՛ք մեզ և ողջ աշխարհին: Փա՜ռք մեր հայրենիքին, փա՜ռք ձեզ, մեր սիրելիներ, փա՜ռք ձեզ ծնող մայրերին:»
100 $
Հակոբյան Արթուր
Մենք հզոր ենք մեր բանակով:
200000 դր.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ
Այսօր, երբ հայրենիքը պատերազմում է, սահմանին կանգնած մեր զինվորների թիկունքն էլ ավելի ամրացնելու համար պետք է գործի դնենք բոլորիս ջանքերը։ Մեր անձնակազմն իր կողմից պարբերաբար կատարվող աշխատանքների շարքը համալրեց ևս մեկով․ պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամ դարձած զինվորներին ու նրանց ընտանիքներին օժանդակելու համար ամսական փոխանցվող 1000-ական դրամները կրկնապատկելով: Այս գոյամարտում և՛ սահմանին, և՛ թիկունքնում պայքարում ենք ու հենց միասնականությամբ հաղթելու ենք։

02

Հուլ,

2018

100000 դր.
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամ
Հայ ժողովուրդը դարեր շարունակ արյամբ է գծել իր սահմանները և կերտել սեփական ճակատագիրը` տանելով վճռորոշ հերոսամարտեր, որոնց դասերը գալիս են Ավարայրից, անցնում հայոց պատմության քառուղիներով և ավարտվում արդեն իսկ ոչ թե արցախյան ազատամարտով, այլ ապրիլյան քառօրյայով: Մեր որդիները մի քանի ժամվա ընթացքում շարքային զինծառայողից հերոս դարձան: Նրանք սխրանքներով և հայրենի մի թիզ հողի տիրոջ վճռականությամբ հերթական անգամ ակնհայտ դարձրին այն պարզ ճշմարտությունը, որ հաղթանակին տանող միակ ուղին սեփական կարողություններին ապավինելն է: Մենք պետք է փորձենք արժանի լինել մեր որդիների հերոսությանը և մեր առօրյա աշխատանքով և պետության զարգացմանն ուղղված ներդրումներով շարունակենք նրանց գործը: Մեր կատարած ներդրումը հայրենիքի պաշտպանների հանդեպ մեր բոլորիս պարտքի չնչին փոխհատուցումն է:
100000 դր.
Գուդկրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ
Մեծ պատիվ է զոհված ու վիրավորված հերոսների եւ նրանց ընտանիքների աջակցությանն ուղղված այս ծրագրին մասնակցությունը: Հուսով ենք՝ նախագիծը կնպաստի մեր զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությանն ու սոցիալական բարօրությանը: Մեր հերոսների շնորհիվ է, որ մենք եւ մեր երեխաներն այսօր ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում: Սա ոչինչ է այն ներդրումի դիմաց, որ մեր հերոսները արել են մեր ներկայի եւ ապագայի համար:
Էջ
/1