Նվիրաբերություններ

Յուրաքանչյուր անձ կարող է կանգնել զինվորի ու նրա ընտանիքի կողքին՝ օգնելով Հիմնադրամին։ Նվիրաբերություն կատարելու համար ընտրեք հետևյալ եղանակներից Ձեզ հարմարը.

  • Քարտային փոխանցում Հիմնադրամի կայքով
  • Բանկային փոխանցումներ
  • Idram, EasyPay, TelCell էլեկտրոնային դրամապանակներ
  • PayPal համակարգ՝ Armenian Wounded Heroes Fund կայքով
  • Բանկերի առցանց բանքինգ համակարգ
  • Հայփոստի գեղեցիկ բացիկ գնելով

Նվիրաբերություն կայքի միջոցով

Այցելելով Նվիրաբերել էջ, ընտրեք նվիրաբերության արտարժույթը և չափը կամ «այլ» դաշտում մուտքագրեք գումարի  Ձեր նախընտրելի չափը:

Համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո համակարգը կտեղափոխի վճարման էջ, որտեղ անհրաժեշտ է լրացնել Ձեր վճարային քարտի տվյալները: Կարող եք բաժանորդագրվել նաև շարունակական նվիրաբերությունների` ակտիվացնելով ամենամսյա նվիրաբերություն կոճակը:

Ձեր կողմից մուտքագրված էլեկտրոնային հասցեին կուղարկվի նամակ նվիրաբերությունը ստացված լինելու մասին:

Կատարելով նվիրաբերություն կարող եք վճարել նաև Idram հավելվածի միջոցով: Նվիրաբերությունների էջում համապատասխան դաշտերում Ձեր անունը, ազգանունը և էլեկտրոնային հասցեն մուտքագրելուց հետո պետք է նշել Idram կոճակը, ապա ընտրել սկանավորման կամ հեռախոսով վճարելու տարբերակների միջև:

Նվիրաբերություն բանկային փոխանցման միջոցով

Դրամ, ռուբլի, դոլար և եվրո արժույթներով բանկային փոխանումներ իրականացնելու համար կարող եք տեսնել Հիմնադրամի բանկային հաշիվները ստորև, եթե ցանականում եք ներբեռնել, սեղմեք այստեղ:

Նվիրաբերություն PayPal համակարգի միջոցով

ԱՄՆ-ից նվիրաբերություն կարող եք կատարել Armenian Wounded Heroes հարթակի միջոցով: Սեղմելով donate to 1000+  կոճակը`կարող եք կատարել  նվիրաբերություն PayPal վճարման համակարգով:

Տեղեկացնում ենք, որ PayPal համակարգն ունի 2-3% միջնորդավճար`Ձեր քարտի տեսակով պայմանավորված։

Նվիրաբերություն էլեկտրոնային դրամապանակների միջոցով

Idram-ից և TelCell Wallet-ից օգտվելիս գլխավոր էջում ընտրեք  Հիմնադրամի վահանակը և կատարեք նվիրաբերություն։

EasyWallet-ով նվիրաբերություն կատարելու համար գլխավոր էջի  «Ծառայություններ» բաժնում անհրաժեշտ է սեղմել Բարեգործություն կոճակը և ընտրել Հիմնադրամի վահանակը։

Նվիրաբերություն բանկերի առցանց բանքինգ համակարգով

Հայկական բանկերի առցանց բանքինգ համակարգով նվիրաբերություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր նախընտրած առցանց բանքինգ, գտնել Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամին նվիրաբերություն կատարելու վահանակը և իրականացնել փոխանցումը։

Նվիրաբերություն Հայփոստի միջոցով

Յուրօրինակ բացիկների շարքով Հայփոստ ընկերությունն առաջարկում է աջակցել Հիմնադրամին։ Այցելելով Հայփոստի բացիկների էջ` կարող եք ընտրել Ձեզ դուր եկած բացիկը` նշելով այն գումարը, որը ցանկանում եք նվիրաբերել:

Փնտրեք Ձեր նվիրաբերությունը մեր կայքում 

Այցելելով Փնտրել նվիրաբերություններ էջը` կարող եք տեսնել Ձեր կողմից Հիմնադրամին կատարված բոլոր նվիրաբերությունները: