Վահագ Հովհաննիսյանը ԶԱՀ շահառու է

26

Ապր,

2022

Վահագ Հովհաննիսյանը ԶԱՀ շահառու է
44-օրյա պատերազմի մասնակից Վահագ Հովհաննիսյանի վիրավորումից հետո մոտ 30 բժիշկ նրան տեսնելով առանց հույս տալու դուրս էր եկել հիվանդասենյակից․ «Մինչև հիմա բժիշկներ կան, որ տեսնում են, ասում են՝ վայ, դու ո՞ղջ ես»։ Վահագին ոտքի կանգնեցրեց իր ու ընտանիքի մեծ հույսը։ Նա վստահ է՝ հույսն ամենալավ բանն է, ու ոչ մի պարագայում չպետք է կորցնել այն։ Վահագը պայմանագրային սպա էր և հիմա թեև դեռևս վերականգնողական փուլում է, բայց դիտարկում է միայն ծառայության վերադառնալու տարբերակը։ Վահագ Հովհաննիսյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառու է։ Մանրամասները՝ տեսանյութում