Պատերազմում հերոսացած Սարգիս Պողոսյանը ԶԱՀ շահառու է

26

Ապր,

2022

Պատերազմում հերոսացած Սարգիս Պողոսյանը ԶԱՀ շահառու է
44-օրյա պատերազմում հերոսացած Սարգիս Պողոսյանը ընտանիքի չորս երեխաներից երրորդն էր։ Մեծ քույրը՝ Մարիամն ասում է, որ Սարգսի կարիքը բոլորն են զգում։ Անկախ իր զբաղվածությանն ու խնդիրներին, նա միշտ օգնում ու ձեռք էր մեկնում հարազատներին ու ընկերներին։ Մեր հերոսները միշտ օրինակ էին Սարգսի համար, հատկապես հաճախ հիշում էր Մոնթեին ու ցանկություն ուներ տղա ունենալու դեպքում նրան Մոնթե կոչել։