Հակոբ Պետրոսյանը ԶԱՀ շահառու է

26

Ապր,

2022

Հակոբ Պետրոսյանը ԶԱՀ շահառու է
Հակոբ Պետրոսյանն իր զինակից ընկերոջ հետ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտից 23 տղաների էին տարհանել։ Վերադարձել էին ևս մեկին տարհանելու, հասցրել էին փրկել նրա կյանքը՝ հերոսանալու գնով։ Հակոբի քեռին վստահ է, որ եթե հնարավորություն լիներ, Հակոբը նորից նույնը կաներ․ նա երբեք չէր փոշմանում ու երկար մտածում էր իր քայլերից առաջ։ Հակոբ Պետրոսյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառու է, սակայն մինչև շահառու դառնալը՝ զոհվելուց մի քանի օր անց, Հակոբի ընտանիքը նրա խնայողությունները փոխանցել էր ԶԱՀ-ին՝ վստահ լինելով, որ գումարը կծառայի ճիշտ նպատակին։ Մանրամասները՝ տեսանյութում