SMS նվիրաբերություն

Սիրով տեղեկացնում ենք, որ այսուհետ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կարող եք դրամական նվիրաբերություն կատարել նաև SMS-ի միջոցով՝ պարզապես հաղորդագրություն ուղարկելով 1028 կարճ համարին՝  հաղորդագրության բովանդակության մեջ նշելով Ձեր անուն-ազգանունը:

1 SMS ուղարկելով Հիմնադրամին կնվիրաբերեք 1000 ՀՀ դրամ: Եթե ցանկանում եք նվիրաբերել ավելին՝ կարող եք մի քանի անգամ ուղարկել նույն հաղորդագրությունը կամ պարզապես նվիրաբերություն կատարել հիմնադրամի կայքի միջոցով:

Տեղեկացնում ենք նաև, որ SMS նվիրաբերություն կարող եք կատարել բացառապես Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորների միջոցով (Beeline, VivaCell-MTS, Ucom):

Կայքի «Նվիրաբերություններ» բաժնում տեխնիկական խնդիրների պատճառով առայժմ չեն երևում SMS-ի միջոցով կատարված նվիրաբերությունները:

Կատարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ շտկելու համար: Շնորհակալություն ըմբռնման համար: