Հավաքագրված միջոցներ

040704180297
Պարտադիր վճարումներ
032001437575
32001437575 60901758 51053632 4552124833
Նվիրաբերություններ
008702742722
8702742722 16562141 13883958 1237943488

Կատարված հատուցումներ

018660534883
Հատուցում Կամուրջ ծրագրով

03

Փտրվ,

2021

Հատուցում Կամուրջ ծրագրով

Փետրվարի 3-ի դրությամբ, Հիմնադրամը կատարել է 510 զինծառայողի հատուցում  «Կամուրջ» ծրագրով։ Ծանոթացեք զինծառայողների ցանկին:

Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

20

Հնվ,

2021

Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Համաձայն 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության` 2021 թվականի ընթացքում Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը:

«Կամուրջ» ծրագրի մեկնարկ

22

Հնվ,

2021

«Կամուրջ» ծրագրի մեկնարկ

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը:

Փոփոխություն Հիմնադրամի խորհրդի անդամների կազմում

11

Հնվ,

2021

Փոփոխություն Հիմնադրամի խորհրդի անդամների կազմում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի՝ մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: 

Այցելություն Արցախ

15

Հնվ,

2021

Այցելություն Արցախ

Հունվարի 15-ին Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել էր Արցախ, որտեղ հանդիպումներ է ունեցել Հիմնադրամի ներկա և պոտենցիալ շահառուների հետ՝ ծանոթանալով առկա խնդիրներին ու բարձրացված հարցերին։

fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: