Հավաքագրված միջոցներ

056751352025
Պարտադիր վճարումներ
045911587075
45911587075 94907674 80965677 6893631693
Նվիրաբերություններ
010839764950
10839764950 22407783 19116066 1627592335

Կատարված հատուցումներ

048715990882
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ` վեբ կայքի մշակման և սպասարկման համար:

12

Հուլ,

2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ` վեբ կայքի մշակման և սպասարկման համար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի հրավերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Վ. Սարգսյանի 26/1 հասցեում, 10.08.2021թ. ժամը 12:00: Հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը տեղի կունենա 16.08.2021թ. ժամը 12:00:

 

Կապիր որ․․․

11

Հուն,

2021

Կապիր որ․․․

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և Մեգերյան կարպետ ընկերության համատեղ նախաձեռնությունը՝ խորհրդանշական Արևագորգը, Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում սպասում է կապեր հանգուցողներին։

Քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

26

Մրտ,

2021

Քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։

Հատուցում Կամուրջ ծրագրով

03

Փտրվ,

2021

Հատուցում Կամուրջ ծրագրով

Մարտի 18-ի դրությամբ, Հիմնադրամը կատարել է 1240 զինծառայողի հատուցում  «Կամուրջ» ծրագրով։ Ծանոթացեք զինծառայողների ցանկին:

Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

20

Հնվ,

2021

Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխություն

Համաձայն 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ընդունված Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության` 2021 թվականի ընթացքում Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը:

fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: