Հավաքագրված միջոցներ

090771651295
Պարտադիր վճարումներ
079030735433
79030735433 194824936 199532255 10439991471
Նվիրաբերություններ
011740915862
11740915862 28943463 29642789 1550979638

Կատարված հատուցումներ

065295020018
Պարզաբանում զինհաշմանդամության խմբի տրամադրման և վերանայման վերաբերյալ

12

Հուլ,

2022

Պարզաբանում զինհաշմանդամության խմբի տրամադրման և վերանայման վերաբերյալ

Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ  հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։

Հովհաննես Պողոսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը ոտքից է վիրավորում ստացել, սակայն շարունակել է կռվել

03

Մայ,

2022

Հովհաննես Պողոսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը ոտքից է վիրավորում ստացել, սակայն շարունակել է կռվել

Բժիշկները զարմանում են՝ ինչպես է Հովհաննեսը հաղթահարել այդ բարդ վնասվածքն ու ինքնուրույն 28 օր անց դուրս եկել կոմայից։ 

Լուսանկարում Հովհաննեսն ու մայրն են՝ տիկին Գայանեն։

fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: