Լենա Գյուլխասյան

Լենա Գյուլխասյան

Կենսագրություն
Շարմաղ Սաքունց

Շարմաղ Սաքունց

Կենսագրություն
Ելենա Խաչվանքյան

Ելենա Խաչվանքյան

Կենսագրություն
Էլեն Գյուլնազարյան

Էլեն Գյուլնազարյան

Կենսագրություն

Որպես ԶԱՀ ԸՆԿԵՐ՝ Դուք պետք է հավատարիմ լինեք ԶԱՀ-ի առաքելությանը և արժեքներին, նվիրեք Ձեր ժամանակը և միջոցները ԶԱՀ-ի աշխատանքներին աջակցելու նպատակով։

Դուք կարող եք աջակցել ԶԱՀ-ին տարբեր եղանակներով․ կամավորության սկզբունքով աշխատեք ԶԱՀ-ի համար, տրամադրեք ռեսուրսներ կամ ջատագովեք ԶԱՀ-ի առաքելությունը և նպատակները։ Դուք կարող եք Ձեր արժեքավոր ներդրումն ունենալ՝ օգտագործելով ձեր հմտությունները, գիտելիքները և փորձառությունը Հիմնադրամի  նպատակներին հասնելու համար: Դուք պետք է լինեք վստահելի և հուսալի գործընկեր և կարողանաք արդյունավետորեն համագործակցլե ԶԱՀ-ի անձնակազմի և կամավորների հետ:

ԶԱՀ-ի նախկին աշխատակիցները, ովքեր բարի համբավ են վայելում և նվիրված են Հիմնադրամին, կարող են դառնալ ԶԱՀ ԸՆԿԵՐ։

ԶԱՀ Ընկերոջ պարտականությունները ներառում են ստորև թվարկվածներից ցանկացածը

  • Աջակցել ԶԱՀ-ին՝ կամավորության սկզբունքով տրամադրելով Ձեր ժամանակը և հմտությունները որևէ նախագիծ կամ դրամահավաքին ուղղված միջոցառման իրականացմանը կամ կազմակերպչական հարցերով աջակցմանը։
  • Ջատագովել ԶԱՀ-ի առաքելությունն ու նպատակները Ձեր անձնական և գործնական կապեր միջոցո՝ քաջալերելով և ներգրավելով նրանց աջակցելու ԶԱՀ-ին։
  • ԶԱՀ-ին տրամադրել ֆինանսական կամ նյութական ռեսուրսներ, օրինակ՝ միջոցառման հովանավորություն, բնամթերքային աջակցություն։
  • Կիսվեք փորձառությամբ և օգնեք իրականացնել ԶԱՀ-ի նպատակները, եթե ունեք առանձնահատուկ հմտություններ կամ գիտելիք, որը կարող է ծառայել ի շահ ԶԱՀ-ին։

Բոլոր նախաձեռնությունները պետք է համաձայնեցվեն ԶԱՀ-ի հանրային կապերի և հաղորդակցության տնօրենի հետ։

ԶԱՀ ԸՆԿԵՐ դառնալու համար կապ հաստատեք Հիմնադրամի հետ հետևյալ էլ հասցեով՝ [email protected]