Ինչպե՞ս մեկը դարձնել երկու

 

Ծրագրի նպատակ

«Մեկը երկու դարձնենք» ծրագրի նպատակն է ավելացնել Հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների ծավալը, ինչպես նաև բարձրացնել Հիմնադրամի և մասնավոր ընկերությունների միջև առկա կապը: Ծրագիրը նաև վառ օրինակ է սոցիալական պատասխանատվության, որի միջոցով ընկերությունները կարող են ցույց տալ իրենց վերաբերմունքը հասարակության, և այս պարագայում նաև մեր հզոր բանակի նկատմամբ:

Ծրագրի բովանդակությունը

Ծրագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվում է իր աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կատարել Հիմնադրամին: Օրինակ, եթե ընկերությունն ունի 10 աշխատակից, ովքեր յուրաքանչյուրն ամեն ամիս իրենց եկամուտից վճարում են 1000 դրամ, ապա ընկերությունը յուրաքանչյուր ամիս հիմնադրամին կնվիրաբերի 10,000 ՀՀ դրամ, այսպիսով` մեկ վճարումը դարձնելով երկու:

Ի՞նչպես միանալ ծրագրին

Ծրագրին միանալու ցանկություն ունեցող կազմակերպությունների հետ Հիմնադրամը կկնքի պայմանագիր (ներբեռնիր այստեղ), որի նպատակն է սահմանել վճարումների կատարման եղանակը, վճարումների պարբերականության, ժամանակահատվածի հետ կապված հարցերը:
Կնքվող պայմանագրով կկարգավորվի նաև տեղեկատվության հրապարակման մասին կողմերի հարաբերությունները, մասնավորապես Հիմնադրամի կողմից իր կայք էջում և սոցիալական ցանցի միջոցով ընկերությունների կողմից ծրագրին միանալու մասին տեղեկատվության հրապարակման հարցը:

Ծրագրին միանալու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են ներբեռնել վերևում կցված պայմանագրի տիպային օրինակը, լրացնել բաց թողնված տեղեկատվությունը, ստորագրել այն և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով ուղարկել [email protected] հասցեով: