Հավաքագրված միջոցներ

012549278888
Պարտադիր վճարումներ
012357082040
12357082040 25472217 22473960 1690435300
Նվիրաբերություններ
000192196848
192196848 396184 349551 26292318

Կատարված հատուցումներ

000771943085
2018 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամին դիմելու ուղեցույց

12

Դեկ,

2018

2018 թվականի ընթացքում վճարված գումարների վերադարձման համար զինծառայողների ապահովագրության հիմնադրամին դիմելու ուղեցույց

Հիմնադրամին վճարած դրոշմանիշային վճարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.

  1. Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար

(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)

  1. Եթե Դուք ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

  1. Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն սկսած հունվար ամսից մինչև փետրվարի 28-ը:

Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը: 

Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:

Ավելին
Հատուցում մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

07

Դեկ,

2018

Հատուցում մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 05.12.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զինծառայողի ընտանիքի:


Պարտադիր ժամկետային զինծառայող Արցախ Մհերի Հովսեփյանի ընտանիքն կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ ինչպես նաև 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ԱՐՑԱԽ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

Ավելին
Մոտենում է 2018 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը

04

Դեկ,

2018

Մոտենում է 2018 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հիշեցնում է, որ 2018թ.-ի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների վերադարձման համար դիմելու ժամկետը 2019թ.-ի առաջին երկու ամիսներն են:

Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն հունվարի 1-ից սկած մինչև փետրվարի 28-ը:  Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը ներառյալ: 

Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել, եթե.

  1. Դուք որևէ ամսում վճարել եք դրոշմանիշային վճարը երկու և ավելի անգամ՝ տարբեր աղբյուրներից

(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)

  1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

  1. Զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Ավելին
Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 11 դեպքի մասով

20

Նոյ,

2018

Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 11 դեպքի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 15-ին կայացած նիստերում կայացրեց որոշում սահմանված կարգով կատարել հատուցումներ  2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 11 դեպքի մասով՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը զինծառայողներին և նրանց ընտանիքներին կտրամադրի ամսական հատուցումներ՝ 20 տարվա կտրվածքով, որոնց չափը կկազմի Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված վճարվող ամսական հատուցումների և զինծառայողներին արդեն իսկ վճարվող պետական կենսաթոշակային ապահովության շրջանակներում վճարվող ընդհանուր գումարի դրական տարբերությունը:

Ավելին
Հատուցումներ  2015-2016թթ.-ին տեղի ունեցած 136 դեպքի մասով

25

Հոկ,

2018

Հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած 136 դեպքի մասով

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սույն թվականի հոկտեմբերի 10-ին և 17-ին կայացած նիստերում որոշեց սահմանված կարգով կատարել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած թվով 136 դեպքի մասով, որոնցից 7-ը հաշմանդամություն ունեցող զինծառայողների և 129 զոհված զինծառայողների ընտանիքների անդամների:

Ստորև կարող եք ծանոթանալ զինծառայողների անվանացանկին.

Ավելին
Հատուցում խեղում ստացած մեկ զինծառայողի

17

Հոկ,

2018

Հատուցում խեղում ստացած մեկ զինծառայողի

Հիմք ընդունելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2018թ.-ին ընդունած որոշումը հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը, 09.10.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ` հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգում գտնվող խեղում ստացած զինծառայողի: 


Այսպիսով՝ շարքային Արթուր Սեյրանի Գրիգորյանին կտրամադրվի ամսական 100,000 ՀՀ դրամ հատուցում, մինչև վերջինիս հաշմանդամության կարգը ստանալը՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում:

Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

Ավելին
Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

08

Հոկ,

2018

Հատուցումներ մեկ հաշմանդամություն ունեցող զինծառայողի և մեկ զոհված զինծառայողի ընտանիքին

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 05.10.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 1 զոհված զինծառայողի ընտանիքին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:

Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Ժորիկ Վահագի Պետրոսյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական  200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև  2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող լեյտենանտ Երվանդ Նորիկի Խաչատրյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ-ի և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

 

Ավելին
Հատուցումներ կտրամադրվեն 2015-2016թթ.-ի ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների

09

Օգս,

2018

Հատուցումներ կտրամադրվեն 2015-2016թթ.-ի ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների

Այսօր՝ 2018թ.-ի օգոստոսի 9-ին տեղի ունեցած նիստի ժամանակ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց տրամադրել հատուցումներ 2015-2016թթ.-ին տեղի ունեցած դեպքերի մասով: 

Ավելին
Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 1 հաշմանդամ զինծառայողի

07

Օգս,

2018

Հատուցումներ 3 զոհված զինծառայողի ընտանիքներին և 1 հաշմանդամ զինծառայողի

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 06.08.2018թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի:


ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում ամսական  200 000 ՀՀ դրամ, ինչպես նաև  2-րդ խմբի հաշմանդամ շարքային Բաբկեն Էդուարդի Սիմոնյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ԿոնվերսԲանկ»ՓԲԸ և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Ավելին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 

23

Հուլ,

2018

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընտրվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ 

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:

Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ պարոն Տոնոյանը նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

 

 

Ավելին
fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: