Հավաքագրված միջոցներ

105860457503
Պարտադիր վճարումներ
093804677933
93804677933 241465913 222138576 18686190823
Նվիրաբերություններ
012055779570
12055779570 31033205 28549255 2401549715

Կատարված հատուցումներ

074882036167

Հաշվիչի թվերը փոխարկվում են տվյալ օրվա փոխարժեքով

Դրոշմանիշային վճարի վերադարձ. 2022թ.

25

Հնվ,

2023

Դրոշմանիշային վճարի վերադարձ. 2022թ.

Արդեն կարող եք դիմել 2022 թվականին վճարված դրոշմանիշային վճարի վերադարձի համար:

Ծանոթացեք կարգին:

Մեկնարկել է «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը

10

Հնվ,

2023

Մեկնարկել է «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ» բարեգործական նախագիծը

Գնեք գեղեցիկ արվեստի գործ՝ համատեղելով բարին արվեստի հետ: Ձեր ընտրությամբ կտավի հրապարակված արժեքի 30 տոկոսը կտրամադրվի ընտրված բարեգործական կառույցներից մեկին:

Պարզաբանում զինհաշմանդամության խմբի տրամադրման և վերանայման վերաբերյալ

12

Հուլ,

2022

Պարզաբանում զինհաշմանդամության խմբի տրամադրման և վերանայման վերաբերյալ

Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ  հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։

fade slider layer

Սկզբունքը՝ հաշվետվողականություն

«Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի առաջնային սկզբունքներն են սոցիալական արդարության պահպանումը, վճարվող գումարների հավասարությունը, երկարաժամկետությունը, միջոցների անձեռնմխելիությունը և բացարձակ հաշվետվողականությունը հասարակությանը: Մենք գործ ունենք այնպիսի արժեքների հետ, որոնք հնարավոր է պաշտպանել միայն այս սկզբունքներին անշեղ հետևելով: Մեր կողմից իրականացվող ապահովագրության շահառուներ են հանդիսանում միայն զինծառայողները և նրանց ընտանիքները, որոնք բոլորը հավասարապես կարևոր են Հիմնադրամի համար:

Վեհ նպատակ՝ փոքր քայլերով

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է մեր երկու Հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատուցումներ տրամադրելու նպատակով: Յուրաքանչյուրիս փոքր ներդրումն արդեն իսկ հնարավորություն է տվել իրականություն դարձնելու այս նպատակը, և մենք վստահ ենք, որ մեր համախմբվածության, կատարած պարտադիր վճարումների և նվիրաբերությունների միջոցով Հիմնադրամը կշարունակի երաշխավորել սահմանին կանգնած զինվորի ապահովությունը:

Արդյունքը՝ փոփոխություն

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մեր գործունեությամբ ձևավորել ենք ազգային նոր գիտակցություն՝ հիմնված հայրենիքի արժեքի և նրա պաշտպանի կյանքի հանդեպ պատասխանատվության լիարժեք ընկալման վրա: Հիմնադրամի շնորհիվ փոխվել են զինվորին սատարելու միջոցները, և այժմ մենք բոլորս ենք լծվել մեր Հայրենիքների պաշտպանության գործին: